top of page

Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ

Dec 29, 2024
1 min read



Այսօր ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է նաև, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, ով տեղում մահացել է։

Մահվան ելքով վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ շղթայական ավտովթարների փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մասիսի քննչական բաժնում էլ պարզվում են մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ինչ մակնիշի ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը։

 
 
1/3633
bottom of page