top of page

Բաքվում ապօրինի կալանավորվածների կալանքը երկարաձգվել է

Oct 11, 2024
1 min read

Բաքվի կողմից ապօրինի կալանավորված՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի եւ գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները երկարաձգվել են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։


Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

1/3638
bottom of page