Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են
- 19 hours ago
- 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 365.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.92 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.37 դրամ (նվազել է 0.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6651 դրամ (մնացել է անփոփոխ)։
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 363–364 դրամով, վաճառվում է 367-369 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-415 դրամով, վաճառվում է 421–426 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում 4–4.52 դրամով, վաճառվում է 4.74–4.9 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:
Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 417.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.12 դրամով, վաճառվում է 4.33 դրամով:




















