top of page

Հուլիսի 21-ին, ջրանջատումներ են սպասվում․ հասցեներ

  • 9 hours ago
  • 1 min read


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ


վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 21-


ը ժամը 21:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ Նովա, Էվոյան, Սպանդարյան,


Զորավար Անդրանիկ, Թումանյան փողոցների բաժանորդների ջրամատակարարումը:


Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հուլիսի 21-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին,


որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչեւ


ժամը 22:00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:


 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ


վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 09:30-ից մինչև


ժամը 20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան, Գ.Նժդեհ, Թումանյան,


Ազատամարտիկներ, Եղ. Չարենց փողոցների, Երկաթուղայիններ փողոցի և նրբանցքների


բաժանորդների ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և


կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1/3509
bottom of page