Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է
- May 18
- 1 min read

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:
Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:
Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:
Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել»:




















