top of page

Իմ բարեկամ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռшզմավարական գործընկերությունը. Մակրոն

  • 2 days ago
  • 1 min read


Իմ բարեկամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը: Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան։ Շնորհակալություն այս ընդունելության համար։ Վաղը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը»,- գրել է Մակրոնը:

1/3355
bottom of page