Հայաստանի ղեկավարությունը չպետք է լինի հակառուսական, հակաիրանական, տարածաշրջանի երկրների հետ պետք է կազմի երկարաժամկետ խաղաղ զարգացման մոդել․ Նարեկ Կարապետյան
- Apr 10
- 1 min read

Մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է լինի հակառուսական, հակաիրանական, այլ տարածաշրջանի երկրների հետ պետք է կազմի երկարաժամկետ խաղաղ զարգացման մոդել, մենք պետք է նայենք լավ հարաբերությունների տնտեսական զարգացման ֆոնին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մենք հակառուս ուժ չենք, մենք ի տարբերություն ՔՊ-ի ամեն օր Ռուսաստանի հասցեին սխալ արտահայտություններ թույլ տալով հարաբերությունները պետք է չփչացնենք այդ երկրի հետ, որտեղ տարեկան արտահանում ենք 3 միլիարդ դոլարի ապրանք»,-նշել է նա։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ չպետք է հարավկովկասյան տարածաշրջանում լինի հակառուսական ֆորպոստ։
«Հակառուսական ֆորպոստը վտանգ կլինի նաև Իրանի համար, ինչը կբերի տարածաշրջանային երկրների և մեր հարաբերությունների վատթարացմանը։ Ուստի մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է լինի հակառուսական, չպետք է լինի հակաիրանական, տարածաշրջանի երկրների հետ պետք է հաստատի երկարաժամկետ, խաղաղ և համագործակցային զարգացման մոդել, լավ հարաբերություններ ունենա»,- ասել է նա։




















