Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը, իրականում ամեն ինչ այնքա՜ն ճիշտ է․ Աննա Հակոբյան
- Feb 16
- 1 min read

Աննա Հակոբյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է համացանցում արված մի գրառման։
Հակոբյանը լուսանկար է հրապարակել և գրել․
«Ինչ-որ մեկը համադրել է այս լուսանկարները և ինչ-որ բաներ գրել:
Իրականում դրանցում ամեն ինչ այնքա՜ն ճիշտ է, այնքա՜ն ճիշտ են արտահայտված բովանդակությունները, որ ավելի ճիշտ պարզապես չի լինում։ Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը։
Համապատասխանաբար նույնը վերաբերում է երկրորդ լուսանկարի հոգևորականին, որի՝ երեկ մատուցած պատարագի հոգին անփոխանցելի է։ Դա կարելի է միմիայն զգալ»։




















