«Լոկոմոտիվ»-ը պետք է պարտադիր երկարաձգի պայմանագիրը Թիկնիզյանի հետ․ Սմորոդսկայա
- Lilit
- Feb 9
- 1 min read

«Լոկոմոտիվ»-ի նախկին նախագահ Օլգա Սմորոդսկայան կարծում է, որ ակումբը պետք է նոր պայմանագիր կնքի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հետ, քանի որ նա շատ կարևոր խաղացող է թիմի համար։ Այս մասին գրում է armsport.am-ը:«Նա շատ կարևոր խաղացող է, և ակումբը պետք է անպայման երկարաձգի նրա պայմանագիրը», - ասել է նախկին նախագահը Спорт День за Днем-ի հետ զրույցում։
Հարցին, թե պայմանագիրը որքան ժամկետով պետք է երկարաձգվի, և արդյո՞ք պետք է ներառել եվրոպական ակումբների համար գնման հատուկ կետ,Սմորոդսկայան պատասխանել է.«Դրան կպատասխանի «Լոկոմոտիվ»-ը, եթե ակումբը նման մտադրություն ունենա»։
Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն ավելի վաղ հայտնել էր Матч ТВ-ին, որ «Լոկոմոտիվ»-ի հետ բանակցությունները շարունակվում են։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Թիկնիզյանն այս մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման ՌՊԼ-ում՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։