top of page

«Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 14
  • 1 min read

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը վնասվածք է ստացել  Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (2։5): Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Այսօր՝ հունվարի 14-ի առավոտյան կատարված թեստերը ցույց են տվել, որ 33-ամյա պաշտպանը աջ ազդրի վնասվածք ունի։ Նա բացակայելու է մոտ չորս շաբաթ:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։


1/2505
bottom of page