Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց
![](https://static.wixstatic.com/media/9edd28_1250102a0650403489c2879076e8ebf0~mv2.jpg/v1/fill/w_770,h_526,al_c,q_85,enc_auto/9edd28_1250102a0650403489c2879076e8ebf0~mv2.jpg)
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: