top of page

Խուզարկել են Սամվել Կարապետյանի խոսքը վերլուծող լեզվաբանի տունը. փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read

ree

 Սամվել Կարապետյանը շուրջ 5 ամիս կալանքի տակ էր գտնվում՝ բացառապես կոչի դրվագով  ու այդ 5  ամսվա ընթացքում մենք նախաքննական մարմիններին, նաև դատարաններին ներկայացրել ենք փորձագիտական կարծիքներ, օրինակ՝ լեզվաբանների, որոնք վերլուծել են Սամվել Կարապետյանի հնչեցրած խոսքը, նաև հոգեբանների էինք դիմել, ովքեր վերլուծել էին Սամվել Կարապետյանի միմիկաները, ժեստերը․ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արշակ Վարդանյանը։

 Փաստաբանը տեղեկացրեց՝ փորձագետները միանշանակ պնդել են, որ այդտեղ կոչ չկա, առավել ևս՝ բռնության. «Ընդ որում, այս երկու հատկանիշները պետք է պարտադիր լինեին, որպեսզի կարողանային Սամվել Կարապետյանին ոչ միայն կալանավորել,  այլ նաև՝ նախապես քրեական հետապնդում հարուցել։ Երեկ խուզրկություն է կատարվել լեզվաբանական բնագավառի փորձագետներից մեկի բնակարանում։ Զարմանալին այն է, որ դատարանը թույլատրել է նման միջնորդությունը։ Ինչ ասեմ, եթե 53 անդամից բաղկացած քննչական խումբը բան չունի անելու ու փորձագետների տներն է խուզարկում, բան չունեմ ասելու։ 53 պրոֆեսիոնալ քննիչ 5 ամիս նախաքաննություն է իրականացնում»։

1/3036
bottom of page