top of page

Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանություների կողմից և նա 177 օրից ավելի է՝ ՀՀ բանտում է. Վարդևանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանքի տակ պահելու խնդիր է դրված։

«Խնդիրներից մեկը թաքնված է նրանում, որ մեր ինքնության, մեր Մայր Աթոռի նկատմամբ կար ճնշման, նսեմացման և միջամտության ուղիղ քաղաքական որոշում, և ազգային բարերար Սամվել Կարապետյանն այսօր խոչընդոտ է նման վարքագծին։ Ինչո՞ւ է Մայր Առոթը պաշտպանելը ՀՀ-ում ոչ իրավաչափ երևույթ դարձել, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը հանգեցնո՞ւմ է 177 օր տևող կալանքի»,-ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ նման որոշում կայացնող դատավորները, միջնորդող  դատախազը և կատարող քննիչները ՀՀ քաղաքացիներ են․«Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանություների կողմից և նա 77 օրից ավելի է՝ ՀՀ բանտում է»։

Ըստ փաստաբանի՝ երկրորդ պատճառը, որ քաղաքական պատանդ է, վերաբերում է ՀԷՑ-ին, երբ որոշեցին զրկել լիցենզիայից։ Ըստ նրա՝ հիմա էլ ՍԴ-ում քննության առարկա է, որ պետք է տեղի ունենան բանակցություններ և հնարավոր փոխհատուցում։

Ի դեպ՝ նա նշեց, որ ՍԴ-ն, չնայած օրենքի պահանջին, որ հանրային հնչեղություն ունեցող գործը կարող են բանավոր իրականացնել՝ մերժել է։

1/3036
bottom of page