top of page

Դեկտեմբերի 2-3-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

  • Writer: Lilit
    Lilit
  • 15 hours ago
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 2-3-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում:

Դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Քննարկումների արդյունքներով ժ. 14:30-ին (Երևանի ժամանակով) ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթաժողովին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

bottom of page