top of page

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը` բացահայտ հասկացնելով` ինչ պետք է, կանի․ Արման Թաթոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

ree

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խնդիր է լուծում Մայր Աթոռի հետ կապված: Այս մասին գրել է  «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Նա Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը` բացահայտ հասկացնելով` ինչ պետք է, կանի:

Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե բարեփոխված եկեղեցի, այլ հեղինակազրկված, պառակտված ու քանդված համակարգ, որը կենթարկվի իրեն, որ չլինի մարդկանց վստահություն եկեղեցու նկատմամբ, և չլինեն արժեքներ` առաքինություն, հավատ և այլն:

Բայց ինչու՞ է անում այս ամենը: Նա պետք է հասցնի կատարել ադրբեջանական պահանջները: Եվ դա անում էր մեր ազգային ինքնության ճգնաժամ առաջացնելու միջոցով:

Իսկ թե այդ ընթացքում կխախտվեն օրենքները, կարևոր չեն նրա համար:

Եկեղեցու դեմ հակաօրինական ու հակաբարոյական արշավը ղեկավարում է անձամբ Նիկոլ Փաշինյանը` Կառավարության ղեկավարի լիազորությունների բացահայտ չարաշահմամբ։

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս արշավի մեջ Կաթողիկոսը սոսկ հարմար առիթ է։ Իրականում պայքարը նրա դեմ չէ, այլ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` դրանից բխող սոսկալի հետևանքներով»,-գրել է նա։

bottom of page