top of page

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու. ԶԼՄ

  • Writer: Lilit
    Lilit
  • 9 minutes ago
  • 1 min read
ree

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան։ Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հայտարարությունից հետո ձևավորված խաղաղության օրակարգի շրջանակներում։ Հայտնում են ԶԼՄ-ները


Հայտնի է, որ նոյեմբերի 21-22-ը Հայաստանից հինգ փորձագետ կմասնակցի Բաքվում նախատեսված կլոր սեղան-քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչքների կազմակերպման համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է շուրջ 18 մլն դրամ, ինչի վերաբերյալ որոշումը ընդունվել է կառավարության նիստում։


Հիշեցվում է, որ հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև կազմակերպված երկկողմ հանդիպմանը։

bottom of page