top of page

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներ Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, Միհրան Մախսուդյանի տնային կալանքը վերացվեց

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 20
  • 1 min read

ree

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ դատարանը կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամ գրավով՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով երկարացնելու հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունները։

Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալներից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց։ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառվեց վարչական  հսկողություն, բացակայելու արգելք՝  համապատասխան սահմանափակումներով, որոնք չեն խոչընդոտի համապատասխան բժշկական հետազոտություններին։

1/3011
bottom of page