Կարելի էր 2 միլիարդ 490 միլիոն դրամով վերանորոգել դպրոցը, ստեղծել արտադրություն․ Երանոս գյուղի գյուղացու հոգսը թեթևացնել է պետք․ Շիրազ Մանուկյանց
- Lilit

- 4 hours ago
- 1 min read

Երանոս գյուղի գյուղացու հոգսը թեթևացնել է պետք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը։
«Գյուղում 2025 թվականի ապրիլից մեկնարկել և ընթանում են միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 490 միլիոն։
Կարելի էր այդ ահռելի գումարով վերանորոգել դպրոցը, ստեղծել արտադրություն գյուղում, այնտեղ ունենալ աշխատատեղեր, որտեղ նույնիսկ նորաստեղծ ընտանիքների հայրերը չէին լքի գյուղը, և չէր նոսրանա բնակչությունը»։




















