top of page

Կարծում եմ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացի ուղղությամբ 2026-ի հունվարին կամ փետրվարին շատ լավ զարգացումներ կարող է տեսնենք․ Փայլան

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read

ree

Իմ երազանքն է, որ այս սահմանն օր առաջ բացվի։ Իմ երազանքն է հայ-թուրքական սահմանը բացված տեսնելը, կարծում եմ՝ գալիք տարվա հունվար-փետրվար ամիսներին դրական զարգացումներ ենք տեսնելու այս առումով։ Երևանում լրագրողներին ասել է «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Գարո Փայլանը, որը մասնակցում էր «Օրբելի ֆորում. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով քննարկմանը։

Նա ենթադրում է, որ հունվարին այդ հարցում շատ լավ զարգացումներ կլինեն։ Խոսքը, մասնավորապես, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման մասին է։ Փայլանը հուսով է, որ դրանից մի քանի ամիս հետո նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները կարող են հատել սահմանը։

«Ապագան փայլուն կտեսնեմ Թուրքիա-Հայաստան համագործակցության համար։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն «երկու երկիր մեկ համայնք» քաղաքականություն և այս երկու գործընթացները միասին քայլելու հնարավորություն ունեն, քանի որ նախկինում Թուրքիա-Հայաստան համագործակցությանը խոչընդոտում էր Հայաստան-Ադրբեջան համագործակցությունը»,-ասել է նա։

Նրա գնահատմամբ, այս ամիսները շատ որոշիչ պետք է լինեն Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան համագործակցության համար։

1/2947
bottom of page