top of page

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Oct 30, 2025
1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ին կշարունակի նվազել, նոյեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։



Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում հոկտեմբերի 30-ի ցերեկը 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։

1/3633
bottom of page