top of page

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակը Հայաստանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 11
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը երեկոյան ժամերին առանձին շրջաններում հնարավոր է անձրև։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ մարագությամբ։


Օդի ջերմաստիճանն այսօր ևս կշարունակի նվազել. Կոտայքի և Արագածոտնի մարզերում այսօր առավելագույնը կգրանցվի +15, Սյունիքում` +26 աստիճան տաքություն։


Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +20–ից +22 աստիճան ջերմություն։

1/3011
bottom of page