top of page

Հետևանքները չուշացան. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 1
  • 1 min read
ree

ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Facebook-ի մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը.


«Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում պետական կառույցների մի մասը կդադարեցնեն աշխատանքը։ ԱՄՆ Սենատը չի կարողացել ընդունել ֆեդերալ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ երկու օրինագծերից որևէ մեկը։ 

1/3011
bottom of page