top of page

Էջմիածնում վերջին հրաժեշտն են տալիս Փարաքարի համայնքապետի հետ սպանված ոստիկանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 25
  • 1 min read
ree

Երևան֊Էջմիածին խճուղի 2/8 հասցեում գտնվող «Դրախտ» սգո սրահում այսօր՝ սեպտեմբերի 25–ին, ընթանում է Փարաքարի համայնքապետի հետ սպանված ոստիկան Կարեն Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը։

Աբրահամյանի հոգեհանգստին ներկա են եղել նաեւ ՆԳ նախարարը, ոստիկանապետը։

Ավելի վաղ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վալոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3011
bottom of page