top of page

ԱՄՆ-ն փոխել է ոչ ներգաղթային վիզաներ ստանալու կանոնները

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 8
  • 1 min read
ree

Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխում է բոլոր ոչ ներգաղթային վիզաների ստացման կանոնները՝ պահանջելով, որ դիմորդները ներկայացնեն իրենց քաղաքացիության կամ բնակության երկրի փաստաթղթերը, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:


«ԱՄՆ ոչ ներգաղթային վիզայի համար դիմորդները պետք է հարցազրույցի համար նշանակեն իրենց քաղաքացիության կամ բնակության երկրի ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում», - ասվում է հայտարարության մեջ։


Միաժամանակ, այն երկրների քաղաքացիները, որտեղ Միացյալ Նահանգները չի տրամադրում ոչ ներգաղթային վիզաներ, պետք է իրենց դիմումները ներկայացնեն հատուկ նշանակված դեսպանատուն կամ հյուպատոսություն։

1/3011
bottom of page