top of page

Քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 20
  • 1 min read

ree

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը:  

Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ:

  • Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով:

  • ՀՀ Լոռու մարզի Օձունի տաճարի կոթող-մահարձանի երկու պատկերաքանդակ-մենասյուների կրկնօրինակման և բնօրինակի տեղադրման նախագծին տրվել է համաձայնություն:

  • Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի (նորահայտ հուշարձան) վերականգնման և կից տարածքի կառուցապատման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության՝ հուշարձան-շենքը տեղում վերականգնելու տարբերակով:

1/3011
bottom of page