top of page

Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից. ԱԳՆ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 6
  • 1 min read

ree

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը, հաստատում է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։ Ռուսական URA.ru–ն ավելի վաղ գրել էր, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի ղեկավարության` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով։ Գերատեսչությունը այլ մանրամասներ չի հայտնել։ ԱԳՆ-ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նման որոշումը կապված է Սպարտակյանի անհամաձայնության հետ։Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

1/3012
bottom of page