top of page

Հիմա կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցներին մնալ, աշխատել մեր ձևով, ի բարօրություն մեր ժողովրդի. Դավիթ Ղազինյան

  • Jul 21, 2025
  • 1 min read

Ինքնագովեստ չստացվի՝ ես այս սցենարն ի սկզբանե կանխատեսում էի. ի պատասխան հարցի, թե միայն իրեն ազատելու խնդիր է դրվա՞ծ, թե այլ աշխատակիցներ էլ կան՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Չեմ ուզում իմ կոլեգաներին թերագնահատել, բայց, կարծում եմ, որ փորձ է արվում կոտրել ինչ-որ դիմադրություն, որ տեսեք՝ Ղազինյանին «բեսպրեդելով» ազատեցինք, ձեզ ինչ կանենք, ոնց կանենք։ Ես հիմա մեր 6800 աշխատակիցներին, որոնցից, հավատացած եղեք, մեծ մասին ճանաչում եմ անձամբ, կոչ եմ անում մնալ, աշխատել մեր ձևով, ի բարօրություն մեր ժողովրդի։ Հիմա եկողները, որ ասում են՝ հանուն Հայաստանի Հանրապետության, վերջին տարիներին տեսել ենք՝ իրենց  համար ինչ է նշանակում «հանուն Հայաստանի Հանրապետության»-ը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանության պնդումներին, թե ՀԷՑ–ի աշխատողներին սաբոտաժի կոչեր են արվել, Դավիթ Ղազինյանն ասաց. «Ես ասել եմ սաբոտաժ չկա, իրավապահ մարմինները իրենցն են, թող ապացուցեն, առանց հիմքի նման հայտարարություն անելն անբարոյականություն է»։

bottom of page