top of page

Իսպանիայում թոշակառուի վրա հարձակումից հետո ծայրահեղ աջերի և ներգաղթյալների միջև բшխումներ են տեղի ունեցել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 13
  • 1 min read

ree

Շաբաթ երեկոյան Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող քաղաքներից մեկում՝՝ Տոռե-Պաչեկոյում բախումներ են տեղի ունեցել ծայրահեղ աջ խմբերի, տեղացիների և հյուսիսաֆրիկացի ներգաղթյալների միջև, այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին անհայտ անձինք հարձակվել են տարեց տղամարդու վրա և ծեծի ենթարկել նրան։

Տեղացի պաշտոնյաների տվյալներով՝ անկարգությունների ժամանակ վիրավորվել է հինգ մարդ, իսկ մեկ անձ ձերբակալվել է։

Այսօր քաղաքում իրավիճակը ավելի հանգիստ է, սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ սպասվում են ավելի շատ ձերբակալություններ։

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում են ծայրահեղ աջ խորհրդանիշներ կրող տղամարդիկ և Մարոկկոյի դրոշներ թափահարող ներգաղթյալներ, որոնք միմյանց վրա առարկաներ են նետում շաբաթ երեկոյան տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որոնք հաջորդել են մի քանի օրվա ոչ այնքան ինտենսիվ անկարգություններին։

1/3012
bottom of page