top of page

«Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին». «Կարմիր խաչ»-ի մոտ ակցիա կլինի

Mar 1, 2025
1 min read

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները երկուշաբթի՝ ժամը 𝟏𝟑:𝟎𝟎-ին, հրավիրում են բոլորին միանալու ակցիային՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ․ «Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին»։

«𝟐𝟖 հասարակական կազմակերպություններ ստորագրել են բաց նամակ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:

Ակցիայի ժամանակ նամակը պաշտոնապես հանձնվելու է ԿԽՄԿ երևանյան գրասենյակին:

Կկազմակերպվի բողոքի խաղաղ ցույց՝ իրազեկելու միջազգային հանրությանը:

Միացե՛ք:

Յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը ցույց է տալիս մեր միասնականությունը և վճռականությունը:

Խրախուսվում է ակցիային մասնակցությունը

• Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների նկարներով

ԿԽՄԿ-ն ունի բացառիկ մանդատ և պարտավորություն՝ պաշտպանելու բանտարկյալներին, հատկապես էթնիկ հատկանիշով հետապնդվող և քաղաքական պատճառներով դատվողներին:

Հանդիպում ենք՝ մարտի 𝟑–ին՝ ժամը 𝟏𝟑:𝟎𝟎-ին, Նաիրի Զարյան 𝟕𝟑/𝟑 հասցեում»,- ասվում է հաղորդագրությունում։

1/3633
bottom of page