top of page

Պաշտոնական Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել

  • Feb 6, 2025
  • 1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է ուղարկել Միացյալ Նահանգներին՝ երկրում USAID-ի գործունեությունը դադարեցնելու մասին․ հայտարարել է Հաջիզադեն։

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում գործունեություն ծավալելու իրավական հիմք չունի, և դրա հետ կապված՝ դադարեցվում է նրա գործունեությունը երկրում։

Հունվարի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը վրացի գործընկեր Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ USAID-ի գործունեությունն Ադրբեջանում պետք է դադարեցվի, քանի որ կազմակերպությունն ավելի շատ առաջ է մղում Միացյալ Նահանգների, քան՝ Ադրբեջանի շահերը։

Նա ընդգծել էր, որ 2024 թվականի հուլիսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ ներկայությունը երկրում դե յուրե դարձել է անհնար։

bottom of page