top of page

Հրդեհ՝ Թթուջուր գյուղի հարակից խոտածածկ տարածքում. հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի անտառ

Feb 2, 2025
1 min read

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ից ՀՀ ՆԳՆ ՓԾ  Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ՝ հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկները, քաղաքացիների և Թթուջրի գյուղապետարանի աշխատակիցների հետ պայքարում են Թթուջուր բնակավայրի անտառամերձ հատվածում առաջացած կրակի դեմ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ դժվարությամբ են մարդիկ աշխատում, քանի որ քամին իր սև գործն է անում, իսկ կրակը բռնկվել է խոտածածկ տարածքից և հասնում է անտառամերձ հատված։Այս պահին հրշեջները, պարեկները, քաղաքացիները ու գյուղապետարանի աշխատակիցները շարունակում են կանխել կրակի տարածումը։

1/3633
bottom of page