top of page

Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

  • Nov 30, 2024
  • 1 min read

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Ուլնեցի փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

1/3430
bottom of page