top of page

Ցանկանում ենք՝ Ադրբեջանի պատմական նվաճումներն ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 6, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։



Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, ելույթ ունենալով Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում, նա անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմին:



«Մենք հուսով ենք և ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները, որոնք ձեռք են բերվել նահատակների կյանքի գնով, ամրապնդվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով»,- ասել է Էրդողանը։

1/3012
bottom of page