Խաղաղություն մինչև 2031 թվականը․ Ադրբեջանից հիշեցրել են գլխավոր պայմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ մտադիր է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրել և վավերացնել մինչև 2031 թվականը, չպետք է ընկալել որպես կարգավորումը հինգ տարով հետաձգելու մտադրություն։ Այս մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
«Խոսքը նրա ընթացիկ լիազորությունների ժամկետի մասին է, որի ընթացքում ՀՀ վարչապետն ակնկալում է լուծել հարցերի ողջ համալիրը, ներառյալ էքսկլավների ու անկլավների շուրջ իրավիճակի կարգավորումը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Միևնույն ժամանակ, խաղաղության վերջնական ձևակերպման համար մնում է Բաքվի սկզբունքային պայմանը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որի դրույթները Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքային պահանջների նախադրյալներ պարունակող»,- նշել է նա:




















