Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը․ Սուրեն Սուրենյանց

Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը։ Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
«Երեկ, լրագրողների հետ զրույցի ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նայել է հեռախոսին ու ասել է, որ հենց այդ պահին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևից զանգ է ստանում:
Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը:
Այս առթիվ մի բան էլ հիշեցի:
Իմ դպրոցական տարիների հիմնական մասն անցել է Սովետի տարիներին:
Երբ պիոներական տարիներին մեր դասընկերներից մեկի ծնողները նրան տանում էին Մոսկվա՝ Լենինի դամբարան, վերջինս դեմքի մոտավորապես նման հրճվանքով էր պատմում իր «կյանքի ամենակարևոր իրադարձության» մասին:
Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»,- գրել է Սուրենյանցը։




















