top of page

Ընդդիմադիր պատգամավորը կընդունի Հայաստան ժամանող գերմանական պատվիրակությանը

Sep 11
1 min read


Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։



Այս մասին նշվում է ԱԺ նախագահ  Ռուբեն Ռուբինյանի ստորագրած կարգադրությունում։



Պատվիրակությունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 14-17-ը։




Կարգադրության համաձայն՝ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։



Պատվիրակության ընդունելության հետ կապված ծախսերը կհոգան 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։

1/3633
bottom of page