top of page

Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ

Sep 6
1 min read


 Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունների կարգում փոփոխություններ են ուժի մեջ մտել։


Մասնավորապես, տեսական քննության դրական արդյունքն այժմ ուժի մեջ է 2 տարի՝ նախկին մեկ տարվա փոխարեն։ Սա նշանակում է, որ տեսական քննությունը հաջողությամբ հանձնած քաղաքացին երկու տարվա ընթացքում կարող է հանձնել նաև գործնական քննությունը։


Փոխվել է նաև տեսական քննության հարցաշարերի խմբավորումը։ A, B և C կարգերի համար կիրառվում է մեկ ընդհանուր խմբի հարցաշար, իսկ D և T կարգերի համար՝ մեկ այլ։ Այսպիսով, օրինակ, B կարգի մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունք ստացող դիմորդի համար նախատեսված հարցաշարում այլևս չեն ներառվի ավտոբուսների վարմանը վերաբերող հարցեր։


Միաժամանակ բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։ Նոր հարցեր չեն ավելացվել, փոխվել է միայն դրանց խմբավորումը։


ՆԳՆ-ում քննարկվում է նաև վարորդական իրավունք ստանալու կարգի մեկ այլ փոփոխություն։ Առաջարկվում է տեսական քննությանը մասնակցելու համար պարտադիր դարձնել նախապես համապատասխան ուսուցում անցնելը։ Նախատեսվում է նաև լիցենզավորման համակարգ ներդնել վարորդներ պատրաստող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար։ Այս փոփոխությունները, սակայն, դեռ քննարկման փուլում են։

1/3633
bottom of page