ՀՀ նախագահը նոր օրենքներ Է ստորագրել
- 55 minutes ago
- 1 min read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 31-ին ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 31-ին ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Ըստ այդմ՝
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կկոչվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին ԱԺ-ն՝ 64 կողմ, 26 ձայներով ամբողջությամբ ընդունել էր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։




















