top of page

Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում

  • 5 hours ago
  • 1 min read

Օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 12:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

1/3589
bottom of page