top of page

200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարի նոր կարգ է առաջարկվում

  • 1 day ago
  • 1 min read


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգում ընդգրկելու նախնական նախագիծը։…

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգում ընդգրկելու նախնական նախագիծը։



Նախագծի համաձայն՝ 2027 թվականին ամսական ապահովագրավճարը նախատեսվում է բաշխել երեք կողմի միջև․ աշխատողը յուրաքանչյուր ամիս կվճարի 2000 դրամ, պետությունը կսուբսիդավորի 4400 դրամ, ևս 4400 դրամ կվճարի գործատուն։



Այսպիսով, մեկ աշխատողի համար ամսական ընդհանուր ապահովագրավճարը կկազմի 10 800 դրամ։



Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այս մեխանիզմի նպատակն է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրության ներդրման հետևանքով ֆինանսական բեռի կտրուկ աճ թույլ չտալ։



Հանդիպման ընթացքում հաշվապահներն ու ընկերությունների ֆինանսական պատասխանատուները ներկայացրել են հարցեր և առաջարկություններ։ Նախարարությունից ընդգծում են, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, և նման հանդիպումները շարունակվելու են մինչև համակարգի ամբողջական ներդրումը։

1/3573
bottom of page