top of page

ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների դեմ լուծումներ կմշակվեն․ Փաշինյանը նոր որոշում ունի

Aug 19
1 min read


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։…

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Որոշումն ամբողջությամբ.


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝


1. Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։




2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի։




3. Աշխատանքային խմբին՝ 3-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հան-րապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ»։

1/3633
bottom of page