top of page

Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան

  • 5 hours ago
  • 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

Նիստի մեկնարկից առաջ լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքվեցին իր պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկություններից։

Արայիկ Հարությունյանը հեգնանքով արձագանքեց՝ կրկնելով Մարկ Տվենին հայտնի արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

1/3525
bottom of page