Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան
- 12 hours ago
- 1 min read

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից. Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին
համարի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:
«Հայաստանի կառավարություն- Հրաժարվում է անցյալից հայ ժողովրդին համոզելով որ մենք ենք խնդիրը, որ մեզ վրա հարձակվել են:
Ադրբեջանի կառավարություն- Հնարում է նոր անցյալ ու ամբողջ աշխարհին նախապատրաստում իր հետագա պահանջներին»,- գրել է Կարապետյանը:
Նշենք, որ ըստ Ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հունիսի 24-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքում, Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ տեղի է ունենալու «Վերադարձի իրավունք և ինքնորոշում. կրկնակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» թեմայով միջազգային համաժողով, որը նվիրված է «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներին» (չակերտները:




















