top of page

Մարտիրոսյան․ Ամիրյան փողոցը նախկինում էլ են փորձել վերանվանել, բայց անունը հետ են բերել

  • 12 hours ago
  • 1 min read

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու որոշմանը։




«Մամուլից տեղեկացա, որ Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի անվան։ Ասեմ, որ արդեն փորձ արվել է։ Դեռ Վանոյի քաղաքապետ լինելու օրերով կրկին վերանվանվեց՝ Վռամշապուհ արքայի։ Կարճ ժամանակ անց հետ բերեցին անունը։ Մարդիկ մեկ է՝ Ամիրյան էին ասում։ Չնայած, որ ոչ ոք չգիտի, թե Ամիրյանը ով է»,- գրել է նա։




Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին ընդունել է որոշում՝ Ամիրյան փողոցը վերանվանել Պապ թագավորի անունով։ Քննարկման ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը  հայտարարել էր, որ չի կարծում, թե Արսեն Ամիրյանն այնպիսի արժանիքներ ունի, որ հրապարակին հարակից փողոցը կրի նրա անունը։

1/3453
bottom of page