top of page

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ձերբակալություններից հետո խուզարկվել է նաև գնդապետ Սուքիասյանի բնակարանը

  • May 20
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած լայնածավալ գործողությունների շրջանակում խուզարկվել է նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանի տունը։

Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Մեր տեղեկություններով՝ նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։ Ձերբակալվածների թվում եղել են նաև երկու կին։

Նույն գործընթացի շրջանակում իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանը․ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ իրավապահները խուզարկել են նաև նրա բնակարանը»։

1/3407
bottom of page