top of page

Լուկաշենկոյի հանձնարարությունը. Բելառուսը 1 միլիարդ դոլար ներդրում կանի Ղարաբաղում

  • May 19
  • 1 min read

Բելառուսը ծրագրում է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։  Այս մասին Բաքվում ընթացող Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (ՎՈՒՖ13) շրջանակներում հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իգոր Սերգեենկոն։


Նրա խոսքով՝ բելառուսական պատվիրակությունը ֆորումին մասնակցում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ ։«Ֆորումը կազմակերպված է հիանալի մակարդակով։ Այստեղ մասնակցում է ավելի քան 45 հազար մարդ։ Սա մասշտաբային միջոցառում է», - նշել է Սերգեենկոն։Նա ընդգծել է, որ միջազգային համագործակցության գլխավոր նպատակը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ կենսապայմանների ստեղծումը։


«Մեզ համար բարեկամական Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Մենք քննարկում ենք այս ուղղությունը մեր գործընկերների հետ», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահը։Նրա խոսքով՝ Բելառուսը նույնպես մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերին։


«Անշուշտ, Բելառուսի Հանրապետության մասնակցությամբ նախագծեր են պլանավորվում ազատագրված տարածքներում։ Այս նախագծերի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար», - ասել է Սերգեենկոն։Նա հավելել է, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերություններում «փակ թեմաներ չկան»։

1/3407
bottom of page