Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ. Hetq.am
- 3 hours ago
- 1 min read

44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը շարունակական հարձակումներով կարեւոր ռազմավարական բարձունքներ ու տարածքներ է օկուպացրել Սյունիքի մարզում: Այս մասին գրում է Հետքը։
Մեր նախորդ թողարկումներում պատմել ենք Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում ադրբեջանական օկուպացիաների մասին: Այս մարզերում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հակառակորդն ընդհանուր գրավել է մոտ 130 քկմ տարածք:
Սյունիքի մարզում օկուպացիան տեղի է ունեցել փուլերով՝ 3 տարի շարունակ: Ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են ներխուժել մի քանի ուղղությամբ:




















