top of page

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ

  • 9 hours ago
  • 1 min read

ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Մարտի 27-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։


Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում։


Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, այ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն, ուշադիր և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները»։

1/3269
bottom of page