Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան
- Mar 26
- 1 min read

MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Վարդենիսի զորամասում: Զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել և դանակահարություն։
Դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են հետևյալը.
«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:
Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»:




















