Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը
- 10 hours ago
- 1 min read

«24Նյուզ»-ի տեղեկություններով, երեկ թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ փաստաբանի տնից գողացել են ոսկյա զարդեր և գումար:
ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով գողություն կատարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- գրել է լրատվամիջոցը:




















